Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

ԵԱՏՄ-ից տուժած պատգամավորները

ԵԱՏՄ-ից տուժած  պատգամավորները
27.03.2015 | 00:56

ԵԱՏՄ անդամ դառնալուց հետո Հայաստանի տնտեսությունը ոչ միայն չի զարգանում, այլև տխուր պատկեր են արձանագրում անգամ պաշտոնական տվյալները: Իրավիճակը վատթար է հատկապես արտահանման ոլորտում. Հայաստանի գործարար հատվածը բավականին մեծ վնասներ է կրում:
Առավել մեծ են խմիչք արտահանող գործարարների կորուստները: Մեր տեղեկություններով, Ռուսաստան արտահանված կոնյակն ու գինին հետ են վերադարձվում: ՄԱՊ և «Ավշար» ընկերությունների սեփականատերերը Ռուսաստանից իրենց «ապրանքը» հետ են բերում, քանի որ իրացման պարագայում մեծ գումարներ են «կորչում»: Այս գործարարները մտադիր են ռուսական պահեստներից հետ բերած ապրանքի համար այլ շուկա գտնել կամ էլ, ծայրահեղ դեպքում, ներքին շուկայում վաճառել:
Հիշեցնենք, որ ՄԱՊ-ը պատկանում է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Ալեքսան Պետրոսյանին, «Ավշար» գինու գործարանը` Արայիկ Գրիգորյանին:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1148

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ